Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի 4-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

  • Oգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
  • Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • · Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    39.40C (1999թ.)
  • · Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         13.00C (1982թ.)
  • · Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    26.50C

 ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում, իսկ մնացած շրջանների գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

wp-apeth