«Փյունիկը» ևս մեկ տրանսֆեր է իրականացրել

«Փյունիկը» ևս մեկ տրանսֆեր է իրականացրել

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա հայազգի կիսապաշտպն Գոռ Մալաքյանը։ Մալաքյանը «Փյունիկի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին թիմն եղել է «Արարատ-Արմենիան։ Գոռ Մալաքյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 18 խաղ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկին» է միացել նաև 24-ամյա կոտ դ’Իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլեն, որը խաղացել է «Լոռիում»: Անցած մրցաշրջանում Յոլեն մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

wp-apeth