Պարետի նոր որոշումները խանութ սրահների, մարզասրահների և լողավազանների վերաբերյալ

Պարետի նոր որոշումները խանութ սրահների, մարզասրահների և լողավազանների վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահների և լողավազանների վերաբերյալ նախկինում ստորագրված որոշումներում: 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

Նոր որոշման համաձայն՝ խանութ սրահների յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում:  Այլևս պարտադիր պահանջ չէ նախկինում ընդունված ենթակետը, որը սահմանում էր՝ յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:

Մարզասրահների և լողավազանների հետ կապված ընդունվել է որոշում համաձայն որի յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն, իսկ լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա:

Ինչ վերաբերում է մարզասրահներում և լողավազաններում առկա լոգախցիկներին և հանդերձարաններին, ապա համաձայն նոր որոշման՝  ուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, ստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ:

wp-apeth