Եղանակն օգոստոսին. միջին ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի

Եղանակն օգոստոսին. միջին ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը նորմայից ավելի։

  • Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում, օրերի գերակշռող մասը լինելու է ոչ շատ շոգ եղանակակլիմայական պայմաններ,- գրել է Սուրենյանը:

ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՄՍՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (2020թ.)

Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15.0…16.70C է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…260C է:  Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է  41…43.70C (43.70C – 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30 0C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…110C-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18…210C, առավելագույնը` 37…390C): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15…180C), իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 150C, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941թ. իջել է մինչև  -2…-30C:

Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015, 2017թթ,  երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում`միջինը կազմում է 70-75%, այն բավական  ցածր է  Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11մմ:

Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և  Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում`  1-4 օր:

Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21օր,  մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր: Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է  դիտվել  կարկուտ:

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25…+260C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +38…+400C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +14…+160C (դիտված պատմական նվազագույնը` +9…+110C, առավելագույնը` +41…+420C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 8-11մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15…+170C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30…+340C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +7…+90C (դիտված պատմական նվազագույնը` 0…+30C, առավելագույնը` +36…+370C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 30-46մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16…+180C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +32…+340C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5…+90C (դիտված պատմական նվազագույնը` 0…+30C, առավելագույնը` +35…+370C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 40-60մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20…+220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +34…+380C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10…+140C (դիտված պատմական նվազագույնը` +5…+80C, առավելագույնը` +38…+400C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 30-55մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +25…+27աստիճան, լեռնայինշրջաններում` +17…+19աստիճան, որը 1-2աստիճանով բարձր  է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +15…+18, լեռնային շրջաններում` +7…+10աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը նախալեռնային շրջաններում +37…+40, լեռնային շրջաններում` +30…+34աստիճան, (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում` +6…+11, լեռնային շրջաններում` -1…+3 աստիճան, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում +37…+41, լեռնային շրջաններում` +32…+37 աստիճան)։ Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 13-21մմ, լեռնային շրջաններում`40մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +25…+260C, նախալեռնային շրջաններում` +17…+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +37…+400C, նախալեռնային շրջաններում` +30…+330C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +13…+150C, նախալեռնային շրջաններում` +7…+100C (դիտված պատմական նվազագույնը` հովտային շրջաններում` +10…+120C, նախալեռնային շրջաններում` +2…+40C, առավելագույնը` հովտային շրջաններում +41…+420C, նախալեռնային շրջաններում` +35…+360C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 8-30 մմ, նախալեռնային շրջաններում 15-40 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25…+260C. որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը ` մինչև +38…+400C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +14…+160C (դիտված պատմական նվազագույնը` +8…+100C, առավելագույնը` +41…+420C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 8-10 մմ):

wp-apeth