Դիմել է Գյումրիում «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի օգնությանը

Դիմել է Գյումրիում «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի օգնությանը

2020թ. հուլիսի 17-ին Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող ՍՊ ընկերությունը 17.07.2020թ. մասնակցել է Շիրակի մարզի բնակչի սնանկության գործերով կառավարչի կողմից կազմակերպած աճուրդին, որի ժամանակ ճանաչվել է հաղթող և 213.303 ՀՀ դրամ գումարով գնել է նրան պատկանող «Վազ-21703» մակնիշի ավտոմեքենան, որից հետո սնանկության գործերով կառավարիչը պարտավորվել է մի քանի ժամվա ընթացքում ավտոմեքենան հանձնել իրեն, սակայն որոշ ժամանակ անց հայտնել է, թե չի կարողանում գտնել մեքենայի սեփականատիրոջը, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պարտապանը, սնանկության գործով կառավարչից տեղեկանալով սեփականության իրավունքով իրեն պատկանող և բանկում գրավադրված «Վազ 21-703» մակնիշի նշված ավտոմեքենան աճուրդով 213.303 ՀՀ դրամ գումարով վաճառված լինելու հանգամանքի մասին, հեռախոսով կապ է հաստատել ավտոմեքենան աճուրդով գնած անձի հետ և առաջարկել ավտոմեքենայի դիմաց ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնել՝ միաժամանակ փորձելով նրա հետ հանդիպել:

Մերժում ստանալով, վեճը լուծելու խնդրանքով, Շիրակի մարզի բնակիչը դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ներկայացուցչի ազգականին՝ Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի օգնությանը՝ նշված ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ  գնելու և իր տիրապետության տակ թողնելու կապակցությամբ համապատասխան գործողություններ կատարելու համար:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը մասնակցելով և ներգրավվելով՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձն իր հերթին զանգահարել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել ամեն կերպ հանդիպել վերջինիս հետ՝ նրա կողմից գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով, ինչը, սակայն, մերժվել է վերջինիս կողմից:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  223.3-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) 1-ին մասի և 223.4-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն  կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth