Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 120 կրակոց

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 120 կրակոց

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց:

Ճամբարակ բնակավայրի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 2 անգամ:

Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 8 անգամ:

Երասխ, Արենի, Զանգակատուն բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ:

Հակառակորդը մեկական անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով։

wp-apeth