Զոհված կապիտանին հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Զոհված կապիտանին հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, նշված է ՀՀ Նախագահի պաշտական կայքում:

Պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից:

wp-apeth