ՃՏՊ Ջրվեժ գյուղում․ կան տուժածներ

ՃՏՊ Ջրվեժ գյուղում․ կան տուժածներ

Հուլիսի 26-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի ազգային պարկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ  «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1973 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել լողավազանի մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։

wp-apeth