Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 7․2 հա տարածք

Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 7․2 հա տարածք

Հուլիսի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 800 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ,
  • Արարատի մարզի Գինեվետ գյուղում՝ մոտ  2 հա,
  • Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, 3000 քմ, Այգեկ գյուղում՝  5000 քմ,
  • Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Քաջարան քաղաքում՝ մոտ 3 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth