Մեկուսացրել են Կորեայի ձորում բռնկված հրդեհը

Մեկուսացրել են Կորեայի ձորում բռնկված հրդեհը

Հուլիսի 26-ին, ժամը 14։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։  Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։34-ին։

wp-apeth