ԱՆ-ը ներկայացրել է ծախսերը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում

ԱՆ-ը ներկայացրել է ծախսերը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։ Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

  • Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690
  • Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363
  • Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775
  • Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500
  • Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847
  • Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894
  • Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437
  • Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307
wp-apeth