Փաշինյանը Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ է համարում ադրբեջանցիների հակահայկական հարձակումները

Փաշինյանը Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ է համարում ադրբեջանցիների հակահայկական հարձակումները

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր հարցազրույց է տվել РБК հեռուստաալիքին:

«Հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների եւ որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»,- գրել է վարչապետն ու հավելել, որ հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին:

wp-apeth