ՃՏՊ Արծվանիկ-Վարդավանք ավտոճանապարհին․ կա զոհ

ՃՏՊ Արծվանիկ-Վարդավանք ավտոճանապարհին․ կա զոհ

Հուլիսի 25-ին, ժամը 14:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արծվանիկ-Վարդավանք ավտոճանապարհին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էրիկ Դ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է: Փրկարարները վարորդի դին պատգարակով բարձրացրել են ձորից (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

wp-apeth