Դավիթ Մանոյանը «Շիրակից» տեղափոխվեց «Արարատ»

Դավիթ Մանոյանը «Շիրակից» տեղափոխվեց «Արարատ»

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը պայմանագիր է կնքել Դավիթ Մանոյանի հետ: Վերջինս հեռացել է Գյումրին ներկայացնող թիմից: Ֆուտբոլիստը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հաջորդ մրցաշրջանից «Շիրակը» շեշտը դնելու իր ակադեմիաի սաների և տեղի ֆուտբոլիստների վրա:

«Հարգելով «Շիրակ» ակումբի ղեկավարության որոշումը՝ հեռանում եմ թիմից: Ինձ համար դժվար է ընդունել այս փաստը, քանի որ շատ եմ կապնվել «Շիրակին» ու Գյումրուն: Շատ ուժեղ և համախմբված թիմ էր ստեղծվել, մի մեծ ընտանիք էր: Բոլորիս համար շատ ծանր է ստեղծված իրավիճակը, նամանավանդ ԵԼ-ի որակավորման փուլից առաջ: Դժվար մրցաշրջան ունեցանք, քրտնաջան ու թիմային աշխատանքի շնորհիվ մոտ էինք չեմպիոնական տիտղոսին, նվաճեցինք Եվրոպայի Լիգայի ուղեգիր, որը քաղաքի և ակումբի համար շատ կարևոր նվաճում էր: Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել Գյումրի քաղաքին, բնակիչներին, «Շիրակ» ակումբի և ակադեմիաի ողջ անձնակազմին և երկրպագուներին այս անմոռանալի 6 ամիսների համար: Ես զգում էի, որ տանն եմ: Մինչև մյուս հանդիպում և հաջողություն թիմին Եվրոպայի լիգայում»,- գրել է Մանոյանը:

Բացի Մանոյանից «Արարատի» շարքերը համալրել է նաև Արտակ Եդիգարյանը: 30-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմն եղել է Երևանի «Փյունիկը»:

Հայտնի է, որ «Արարատը» լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը, Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն:

Հավելենք, որ այս ընթացքում «Արարատը» գլխավորել է Վարդան Բիչախչյանը: Վերջինիս երևանյան թիմում оօգնելու են Ֆելիքս Խոջոյանը, Էդգար Թորոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը:

Հայտնի է նաև, որ «Արարատը» գալիք մրցաշրջանի տնային հանդիպումները կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

wp-apeth