ՃՏՊ Խանջյան փողոցում. տուժածներ չկան

ՃՏՊ Խանջյան փողոցում. տուժածներ չկան

Հուլիսի 23-ին, ժամը 18։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արա Ա․, ծնված 1982 թ․) բախվել է ճամփեզրի երկաթյա ձողին, ինչի հետևանքով ավտոմեքենայի յուղը թափվել է․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ։

wp-apeth