Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրանյութ և զենք են հայտնաբերել

Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրանյութ և զենք են հայտնաբերել

Հուլիսի 20-ին պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները մայրաքաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի շենքերից մեկի բնակարանում խուզարկություն են կատարել, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Արդյունքում՝ հայտնաբերվել են պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ`մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման 2 զանգվածով, ևս երկու՝ 1,65 գրամ և 9,31 գրամ կոկաին թմրամիջոցի նմանվող սպիտակ զանգվածներով, ապակյա 41 տարա, որոնց հատակին առկա էին շագանակագույն, հաշիշի յուղի նմանվող հետքեր։

Հայտնաբերվել են նաև ատրճանակ, զինվորական երկու սվին-դանակ, շագանակագույն հետքերով կաթուցիչ ու ծխամորճներ։ 35-ամյա տանտերը բերման է ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, ապա ներկայացվել ՊԵԿ քննչական վարչություն։

wp-apeth