Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են շինաշխատանքների ընթացքին

Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են շինաշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հետևել են Հոռոմ — Արթիկ — Ալագյազ ճանապարհահատվածում կատարվող շինաշխատանքների ընթացքին։

Ճանապարհն անցնում է Շիրակի և Արագածոտնի մարզերով, Շիրակում հիմնանորոգվում է 4,5 կմ հատվածը: Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի (կմ4+000-կմ8+500) 4.5 կմ հատվածի վրա՝ Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ‚ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ Կապալառու կազմակերպությունը` «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 403 միլիոն 600 հազար դրամ։ Հիմնանորոգումը կատարվում է պետական բյուջեի հատկացումներով։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Պետրոսյանը եղել են Արմավիր-Գյումրի ճանապարհահատվածում, որտեղ ևս ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, առաջացած նախագծային խնդիրներին տեղում տրվել են համապատասխան լուծումներ, ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտվեն 2020 թվականին։

Նախարարն ու մարզպետը զրուցել են Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ։ Հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհահատվածը: Հողային աշխատանքներն արդեն կատարված են, նորոգվել են նաև ջրահեռացման համակարգերը: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում: Ասֆալտաբետոնե ծածկի հաստությունը` 10 սմ: Կտեղադրվեն նոր ազդանշանային պլաստիկ սյուներ: Պայմանագրային արժեքը` 1 մլրդ 794 մլն դրամ: Հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հորդորել է պատասխանատուներին աշխատանքներն իրականացնել առանց թերացումների, որակի և ժամկետների հետ կապված խնդիրներ թույլ չտալ։

Նախարարը եղել է նաև Սպիտակ-Գյումրի ճանապարհահատվածում, ծանոթացել այս հատվածում առաջացած խնդիրներին, դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ։

wp-apeth