Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հուլիսի 23-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով կանխվել է Գագիկ Յ․-ի (ծնված 1985 թ․) ինքնասպանության փորձը։

***

Հուլիսի 23-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և բարերար Հ․ Հունանյանի հետ համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը։

wp-apeth