Գյումրիում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները

Գյումրիում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները

Հուլիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում և Աշտարակում, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել տրանսպորտային 20 միջոց։

Եվս 20 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 19 վարորդ մեքենան վարել էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, մի վարորդ ոչ սթափ վիճակում էր, 2 մեքենա գտնվում էր հետախուզման մեջ և ևս 2-ի համարանիշերը ժամկետանց էին։
Հայտնաբերվել է նաև մի վարորդ, որը երթևեկում էր հանդիպակաց գոտիով, իսկ 7-ը չուներ վարորդական իրավունքի վկայական։

Անխտիր բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

wp-apeth