Չինարի գյուղում հայտնաբերած 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկը վնասազերծել են

Չինարի գյուղում հայտնաբերած 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկը վնասազերծել են

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները Տավուշի մարզում են՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։

Աշխատանքների ընթացքում Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։ Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։

wp-apeth