Վարդան Բիչախչյանը հեռացավ «Շիրակից»

Վարդան Բիչախչյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հեռացել է ակումբից: Նա կգլխավորի Երևանի «Արարատը», հայտնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով Վարդան Բիչախչյանի հրաժեշտի խոսքը:

«Սիրելի Շիրակցինե՛ր,
առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբն՝ «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակ»-ի ցանկացած հաջողություն։

Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․
Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասինիկը»:

wp-apeth