Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

Կառավարությունն ընդունել է «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վահրամ Ավետիսյանն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

ՍԴ դատավորի թեկնածուն նշել է, եթե Ազգային ժողովի կողմից այդ հնարավորությունն ընձեռվի, ապա իր մոտեցումները Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում հետևյալն է՝ առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը։ «Ինչպես նաև, հաշվի առնելով մեր երկրում ձևավորված իրողությունները, ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը»,-ասել է Վահրամ Ավետիսյանը՝ հավելելով, որ պլանավորում է կոնկրետ երևույթների նկատմամբ առավել հանգամանալից իր մոտեցումներն ու գնահատականները ներկայացնել ԱԺ-ում:

ՍԴ դատավորի թեկնածուն ներկայացնել է նաև իր կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը։ «Կարծում եմ, որ ունեմ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, կենսափորձ և անհրաժեշտ սկզբունքայնություն, որպեսզի կարողանամ պատշաճ ձևով իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները»,- ասել է Վահրամ Ավետիսյանը։

Նիկոլ Փաշինյանը ՍԴ դատավորի թեկնածուին հաջողություններ է մաղթել ԱԺ քննարկումներում: Վահրամ Ավետիսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին և կառավարությանը՝ իրեն որպես ՍԴ դատավորի ապաքաղաքականցված թեկնածուի նկատմամբ ցուցաբերած վստահության համար։

wp-apeth