Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան, հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են: Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

wp-apeth