Ազատան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Ազատան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 23-ին, ժամը 05։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 17-րդ փողոցում՝ անասնագոմում, այրվում է անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 5 փրկարար-ծառայող։

Պարզվել է, որ անասնագոմում (120 քմ) այրվում է մոտ 160 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 09։21-ին։ Այրվել է մոտ 160 հակ կուտակած անասնակեր։

wp-apeth