Մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ

Մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ

ՀՀ Առողջապահության նախարարությունից ցավով հայտնում են, որ կորոնավիրուսից մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ:

«Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքի, հոգատար վերաբերմունքի համար: Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»,- նշված է  ՀՀ ԱՆ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 439 նոր դեպք և 560 առողջացած։

wp-apeth