Հակառակորդը հերթական հարձակումն է ձեռնարկել. Կրել են զգալի կորուստներ

Հակառակորդը հերթական հարձակումն է ձեռնարկել. Կրել են զգալի կորուստներ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Հիշեցնենք, որ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը դիպուկահար կրակ է վարել հայկական սահմանային դիրքերի ուղղությամբ՝ փորձելով թիրախավորել ՀՀ ԶՈւ զինծառայողներին։

Համապատասխան կապի միջոցներով ադրբեջանական զինված ուժերը նախազգուշացվել են հնարավոր հետևանքների մասին։

wp-apeth