Կնորոգվեն Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի քայքայված ու առավել վատթար վիճակում գտնվող ճանապարհները

Կնորոգվեն Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի քայքայված ու առավել վատթար վիճակում գտնվող ճանապարհները

Պետություն — համայնք համագործակցության արդյունքում շուտով կնորոգվեն Անի խոշորացված համայնքի Ջրափի, Սառնաղբյուր, Իսահակյան, Մարալիկ բնակավայրերի ներհամայնքային քայքայված ու առավել վատթար վիճակում գտնվող ճանապարհները, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 55 մլն 170 հազար դրամ կուղղվի ասֆալտապատման աշխատանքներին, գումարի 58 տոկոսը՝ 31 մլն 722 հազար դրամը կհատկացնի պետությունը, մնացածը համայնքի ներդրումն է լինելու։ Կիրականացվեն 4800 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ

wp-apeth