Ստեփանակերտում ևս մեկ հոգի է վարակվել

Ստեփանակերտում ևս մեկ հոգի է վարակվել

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 1 քաղաքացու մոտ, որը Ստեփանակերտի բնակիչ է՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 168 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 34, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր թեստավորումների քանակը 3702 է:

wp-apeth