Վեց գորգ, խաղադաշտ, հյուրանոց. Ալեքսանյանի անվան մարզադպրոցի նախագիծը

Վեց գորգ, խաղադաշտ, հյուրանոց. Ալեքսանյանի անվան մարզադպրոցի նախագիծը

Հերթական բաց լսում-քննարկումը Գյումրու համայնքապետարանում: Տեղի է ունեցել Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագծի և նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցությունների վերաբերյալ հանրային քննարկումը: Ներկայացվել է դպրոցի բաղկացուցիչ մասերը: Չնայած այն կրելու է ըմբշի անունը, բայց ներառելու է մի քանի սպորտաձեւեր: Շենքի նախագիծն աննախադեպ է, իսկ մարզադաշտն իր ձեւաչափով համապատասխանում է միջազգային չափանիշներին: Կառույցին կից լինելու է նաեւ հյուրանոցային համալիր՝ 112 համարով, որը կսպասարկի մինչեւ 240 քաղաքացու, – հանրային քննարկման ժամանակ նախագիծը ներկայացնելիս նշել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գեւորգ Ալեքսանյանը: Մանրամասները՝ «ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերության ռեպորտաժում:

wp-apeth