Շիրակի մարզի 12 բնակավայրում 42 մ x 22 մ չափերով արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտերը հանձնվեցին շահագործման

Շիրակի մարզի 12 բնակավայրում 42 մ x 22 մ չափերով արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտերը հանձնվեցին շահագործման

Հուլիսի 17-ին մարզի Արթիկ, Պեմզաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Մարալիկ, Սառնաղբյուր, Ախուրյան, Արևիկ, Ազատան, Երազգավորս, Մարմաշեն և Աշոցք համայնքների համայնքապետարաններին և համայնքում գործող հանրակրթական դպրոցներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անհատույց տրամադրվել են արհեստական խոտածածկով խաղադաշտեր, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Ծրագիրը մեկնարկել էր 2019 թվականի աշնանը՝ նպատակ ունենալով մարզերում զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Շիրակի մարզի 12 բնակավայրում 42 մ x 22 մ չափերով արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտերի կառուցման համաֆինանսավորմաբ հանդես են եկել նաև համայնքները, որոնց տրամադրած միջոցներով ֆուտբոլի դաշտերը ցանկապատվել են երկաթյա սարքավորումներով և ցանցերով։

Այս դաշտերը կնպաստեն մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացմանը, համայնքների պատանիների և երիտասարդների ֆիզիկական պատրաստության ամրապնդմանն ու նրանց զբաղվածության ապահովմանը։ Դաշտերի հանձնման–ընդունման գործընթացը համայնքների ղեկավարների ու հանրակրթական դպրոցների տնօրենների հետ կազմակերպել են Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանն ու ֆեդերացիայի Շիրակի մարզի ներկայացուցիչ Գագիկ Տեր–Գևորգյանը։

wp-apeth