Հաստատվել է 7 նոր դեպք. Բոլորը Ստեփանակերտ քաղաքից են

Հաստատվել է 7 նոր դեպք. Բոլորը Ստեփանակերտ քաղաքից են

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, չորսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Բոլոր նոր հաստատված դեպքերը Ստեփանակերտ քաղաքից են:

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 5 դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 163 մարդու մոտ, որից 133-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Օրվա ընթացքում կլինեն նոր մեկուսացումներ: COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 185 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3504 փորձանմուշի հետազոտություն:

wp-apeth