Բաց աղբյուրները հայտում են սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին

Բաց աղբյուրները հայտում են սպանված ադրբեջանցի զինծառայողի մասին

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվում, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշ֊Թովուզ ուղղությամբ մարտերի արդյունքում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu), հայտնում է razm.info-ն:

Նշվում է, որ Իսմայիլովն Աղստաֆայի շրջանի Քոլխալֆալի գյուղի բնակիչ էր։ Կորստի մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն առայժմ որևէ հայտարարություն չեն տարածել։

Razm.info-ն նաև հայտնում է, որ որ BBC լրատվական գործակալության ադրբեջանական բաժնում նյութ է հրապարակվել, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն հաստատել է ադրբեջանական բանակի կորուստների մասին տեղեկութունը և նշել, որ այդ մասին մանրամասն տեղեկություն կտրվի։

Այս մասին գրառում է կատարել նաև Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին՝ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Գիշերը ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։

wp-apeth