1 օրում 13 ՃՏՊ. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

1 օրում 13 ՃՏՊ. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 15-ին, ժամը 14.40-ին, Երևանի Թումանյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 08.40-ին, Երևանի Արտաշիսյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 13.40-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 13.10-ին, Երևանի Ռ. Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Ուրալ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը10.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկի պատին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում իրար են բախվել «Օպել» և «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 57-ամյա վարորդը և 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 43-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆոլքսվագենի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 135-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսանը» բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «Մազդայի» 13-ամյա ուղևորին շտապօգնության կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

wp-apeth