Արցախում հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Արցախում հիվանդության նոր դեպք չի գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, երկուսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3175 փորձանմուշի հետազոտություն:

wp-apeth