Զոված հերոսներին հետմահու մեդալներով պարգևատրելու միջնորդություն է ստորագրել վարչապետը

Զոված հերոսներին հետմահու մեդալներով պարգևատրելու միջնորդություն է ստորագրել վարչապետը

Նիկոլ Փաշինայնն այսօր ստորագրել է՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:

«Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք: Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,- գրել է վարչապետը ֆեյսբուքի իր էջում:

wp-apeth