Հրդեհ Ակնալիճ գյուղում․ տուժածներ չկան

Հրդեհ Ակնալիճ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 15-ին, ժամը 06:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ այրվում է Ակնալիճ գյուղի երկհարկանի տներից մեկի տանիքը՝ մոտ 60 քմ (ընդհանուր 90 քմ) և երկրորդ հարկի երկու ննջասենյակները (մոտ 45 քմ)՝ գույքով։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:58-ին, մարվել՝ 08։12-ին։ Հրշեջ-փրկարարների ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան առաջին հարկում գտնվող մթերային խանութ, տանիքի և երկրորդ հարկի մյուս հատվածներ, ինչպես նաև՝ հարևանությամբ գտնվող տան տանիք։

wp-apeth