ՃՏՊ Միրաք գյուղում․ կա տուժած

ՃՏՊ Միրաք գյուղում․ կա տուժած

Հուլիսի 14-ին, ժամը 18:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միրաք գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդիկ Հ․, ծնված 1950 թ․)  դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 7 մ): Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

wp-apeth