ՃՏՊ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին․ տուժածներ չկան

ՃՏՊ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին․ տուժածներ չկան

Հուլիսի 14-ին, ժամը 22:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել)  Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

wp-apeth