Հակառակորդի կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ ժամկետային 2 զինծառայող

Հակառակորդի կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ ժամկետային 2 զինծառայող

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի կրակից զոհվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանի զոհվելու մասին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին սկսված մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանը առայժմ հայտնել է 11 սպանվածի մասին։

wp-apeth