Վերականգման աշխատանքներ՝ Գյումրու Քաղաքային մարզադաշտում (լուսանկարներ, տեսանյութ)

Վերականգման աշխատանքներ՝ Գյումրու Քաղաքային մարզադաշտում (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանի առաջնության վերջին տուրում «Շիրակը» սեփական դաշտում մրցելու է «Ալաշկերտի» հետ: Խաղը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 17:30-ին: Վաղ առավոտից մարզադաշտում աշխատանքներ են տարվում: Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի պատճառով փլվել էր Քաղաքային մարզադաշտի պատը: «Շիրակի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզադաշտը պատրաստ կլինի ընդունել այսօրվա հանդիպումը:

wp-apeth