Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին

Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին

Հուլիսի 14-ին սոցկայքերի ադրբեջանական տիրույթում գրառումներ են տարածվում այն մասին, որ անցնող գիշերը Հայաստան֊Ադրբեջան սահմանին զինծառայողներ են սպանվել: Ադրբեջանի բանակի այս կորուստների մասին պաշտոնական որևէ հայտարարություն առայժմ չի արվել։ Հայտնի է դարձել Աղստաֆայի շրջանի բնակիչ 1984թ. ծնված Մուստաֆաև Էլչին Արիֆ օղլուի (Mustafayev Elçin Arif oğlu) և Թովուզի բնակիչ Զեյնալով Իլգար Այազ օղլուի (Zeynalov İlqar Ayaz oğlu) մահվան մասին, գրում է razm.info-ն:

Աղբյուրը հայտնում  է, որ ադրբեջանական Anews.az լրատվակայք կայքից փորձել են Իլգար Զեյնալովի մահվան մասին լուրը ճշտել Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըից, սակայն վերջինս ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը։

Նշվում է նաև, որ կան դեռևս չհաստատված տեղեկություններ, որ գիշերը սպանվել է գնդապետ Իլգար Միրզաևը (İlqar Mirzəyev)։ Այս մասին գրել է նաև ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը՝ ապա հեռացրել գրառումը։ Հավելենք, որ Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատել են ընդամենը չորս կորստի և ևս 4 վիրավորի մասին տեղեկությունը։

wp-apeth