«Արարատ-Արմենիան»՝ չեմպիոն, «Շիրակը» զբաղեցրեց չորրորդ տեղը

«Արարատ-Արմենիան»՝ չեմպիոն, «Շիրակը» զբաղեցրեց չորրորդ տեղը

Ավարտվեց Հայաստանի առաջնությունը: Վերջին տուրում որոշվեց չեմպիոնը: «Արարատ» — «Արմենիան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասն ու երկրորդ տարին անընդմեջ մրցաշրջանն ավարտեց առաջին հորիզոնականում: Տուրի մյուս խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: «Լոռի» — «Արարատ» հանդիպումը չի կայացել: Հիշեցնենք, որ Վանաձորի թիմի ողջ անձնակազմը մեկուսացված է, ակումբի 17 անդամ վարակվել է կորոնավիրուսով:

Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ «Նոային», երրորդ տեղտ զբաղեցրեց «Ալաշկերտը», քառյակն եզրափակեց «Շիրակը»: Մրցաշրջանի արդյունքներով Հայաստանը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլում կներկայացնի «Արարատ-Արմենիան», իսկ Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլում հանդես կգան «Շիրակը», «Նոան» ու «Ալաշկերտը»:

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ 28 15 7 6 45 23 52
2 ՆՈԱ 28 14 6 8 37 27 48
3 ԱԼԱՇԿԵՐՏ 28 14 5 9 51 31 47
4 ՇԻՐԱԿ 28 13 7 8 40 30 46
5 ԼՈՌԻ 27 10 10 7 35 33 40
6 ԱՐԱՐԱՏ 27 9 6 12 31 36 33
wp-apeth