ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ՝ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ սկսված բախումների արդյունքում իրավիճակի սրման հետևանքով, նշված է ՀԱՊԿ- կայքում:

Ավելի վաղ ՀՀ Արտաքաին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

  • ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկի տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:
wp-apeth