Գյումրու ծերանոցի ևս մեկ շահառու է մահացել. Վարակվել է ևս 9 հոգի

Գյումրու ծերանոցի ևս մեկ շահառու է մահացել. Վարակվել է ևս 9 հոգի

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս մեկ շահառու։ Լուրը news.am-ի հետ զրույցում հաստատել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։ Վերջինս նշել է, որ մահացածը եղել է 70-ամյա կին, ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 35 հոգու թեստավորել են, որոնցից 9-ի մոտ դրական է եղել թեստը, տեղում մեկուսացվել են։ Նշվում է, որ Գյումրու ծերանոցում կորոնավիրուս հաստատվել էր 56 շահառուի և 12 աշխատակցի մոտ: Խնամքի կենտրոնում արդեն գրանցվել է մահվան 4 դեպք:

wp-apeth