ՃՏՊ Սարիգյուղ գյուղում

ՃՏՊ Սարիգյուղ գյուղում

Հուլիսի 12-ին, ժամը 23:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Նոյեմբերյանի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Ծ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և հոսանքազրկել ավտոմեքենան:

wp-apeth