Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Հուլիսի 10-ին, ժամը 19։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձասար և Կարմիր սարերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հեռուստաաշտարակի մոտակայքում՝ Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:30-ին, մարել` 20:55-ին: Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ և թփուտներ:

wp-apeth