Վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները

Վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները

Հուլիսի 10-ին, ժամը 09։30-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար, հայտնում են ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։ Ոստիկանության հորդորով փրկարարները դադարեցրել են քաղաքացու որոնումը։ Ժամը 17։06-ին քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:

wp-apeth