Ինչպես պաշտպանվել Covid 19-ից․ հանրային իրազեկման արշավ

Ինչպես պաշտպանվել Covid 19-ից․ հանրային իրազեկման արշավ

ՀՀ Վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Covid 19 համավարակի կանխարգելման նպատակով մարզերում և մայրաքաղաքում անցկացնում են հանրային իրազեկման արշավներ։ Այն մեկնարկել է նաև Գյումրիում, ժամը 17։00-ից 20։00-ը գործում են տեղեկատվական տաղավարներ, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հանրությանն իրազեկում են Covid 19 վարակից պաշտպանվելու վարքականոնների մասին, տրամադրում դիմակ, ձեռնոց և ալկոգել։

Արշավի նպատակն է հանրության ուշադրության կենտրոնում պահել անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանման կարևորությունը, քանի որ արդեն 3 ամսից ավելի շարունակվող համավարակի պայմաններում մարդկանց զգոնությունը թուլանում է և անհրաժեշտ է իրազեկման տարբեր ձևաչափեր կիրառել։

Հունիսի 15-ից Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները շրջում էին մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում՝բաժանելով իրազեկման թերթիկներ և բնակչությանը կրկին հիշեցնելով դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու, Covid 19 վարակից պաշտպանվելու կանոնները պահպանելու կարևորության մասին։ Անհրաժեշտության դեպքում, տրամադրվում էր նաև դիմակ, ձեռնոց և ալկոգել։ ՀՀ մարզերում այս ձևաչափով իրազեկումը նույն արդյունավետությամբ շարունակվում է։

wp-apeth