Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի բաց նամակի մասին

Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի բաց նամակի մասին

Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի բաց նամակին՝ ուղղված «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին:

  • Ընթերցեցի Արմեն Մելիքբեկյանի բաց նամակը։ Շիրակի նախագահ Արման Սահակյանի մեծագույն սխալի հետևանքն է, երբ նա ՀՖՖ ընտրությունների ժամանակ մեծ աջակցություն ցուցաբերեց Մելիքբեկյանին, դե իսկ այսօր քաղում է հենց այդ սխալի պտուղները։ Արդյունքում մեր ֆուտբոլում ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ երբեք չեն եղել այսպիսին։ Կոչ եմ անում սթափվելու և առերեսվելու իրականության հետ,- գրել է Գրիգորյանը:

Երեկ «Շիրակը» հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշված էր, որ ներկայացված նկատառումները հիմնավոր կասկած են առաջացնում, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարները հատուկ «ջերմ» վերաբերմունք ունեն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և ընդհանուր առմամբ՝ Գյումրի քաղաքի նկատմամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք առանց խմբագրման:

wp-apeth