1 օրում 11 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 11 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 8-ին, ժամը 22.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030-ի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 8-ին, ժամը 14.25-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 7-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սարդարապատ-Արաքս ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ-3301» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի, ապա բախվել մայթեզրին կայանված «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես C-180-ի» երկու ուղևորները և «ԲՄՎ-3301-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երկու մեքենաների երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 8-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 8-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Կոտաքի մարզի Թեղենիք գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth